ԱԻՆ-ը հայտարարություն է տարածել՝ հերքելով շրջանառվող լուրերը, թե իբր Հայաստանի տարածքում՝ մասնավորապես Երևան քաղաքում, ուժեղ երկրաշարժ է սպասվում:
«Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում լուրեր են շրջանառվում, իբր Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևան քաղաքում, ուժեղ երկրաշարժ է սպասվում:
ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ ընթացիկ սեյսմիկ իրավիճակը հանրապետությունում վերահսկվում է ծառայության կողմից, ուստի ոչ մի հիմք չկա խուճապի:
Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրությունների»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, համացանցում շրջանառվող կեղծ տեղեկություններով պայմանավորված, թե ուժեղ երկրաշարժ է լինելու, խուճապ է առաջացել Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում։ Աշխատակիցներն ու այցելուները սկսել են զանգվածաբար լքել շենքը։













