ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր օրենսդիր մարմնում կազմակերպված ամանորյա միջոցառման ընթացքում հայտարարել է, թե հեղափոխությունից հետո և խորհրդարանական ընտրություններից հետո դրվել են բոլորովին այլ խնդիրներ, աշխատանքի այլ ծավալ և բովանդակություն, անհրաժեշտ են եղել հավելյալ ջանքեր: Եվ չնայած՝ աշխատակազմի մի մասն ուղղակի չի հասցրել ըմբռնել աշխատանքի նոր տեմպը, կամ՝ չի հաջողել տեմպի մեջ մտնել, ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ հաջորդ տարին շատ ավելի հաջողակ կլինի նրանց համար:
ԱԺ-ն 2019-ին խնայել է մոտ 387 միլիոն դրամ
Դիտումներ11













