Ոստիկանը պետք է օգտագործի բոլոր լիազորությունները հանցավոր տարրերին հայտնաբերելու համար. Արման Սարգսյան

ՆՆարե Թադևոսյան

Ոստիկանությունում երեկ տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։

Արման Սարգսյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է վերջերս գրանցված սպանությունների, սպանության փորձերի, մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի բացահայտումների ու կանխման ուղղությամբ ոստիկանության կողմից իրականացվող միջացառումների վրա։

Կարևորվել է անչափահասների մոտ պահվող սառը զենքերի, տարբեր տեսակի սուր-կտրող-ծակող գործիքների հայտնաբերման և այդ ուղղությամբ ծնողների շրջանում ու ուսումնական հաստատություններում իրականացվող միջոցառումների պատշաճ անցկացումը։

Մտահոգիչ հիմնախնդիր է նաև բնակչության մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքի առկայությունը։ Ոստիկանության պետի պաշտոնակատարը տարածքային ստորաբաժանումներին հանձնարարել է ակտիվացնել ինչպես բացահայտման, այնպես էլ հանցագործությունների կանխարգելման աշխատանքները։

Ցուցում է տրվել իրականացնել միջոցառումներ՝ հայտնաբերելու և առգրավելու բնակչության մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքը, ձեռք բերել օպերատիվ տեղեկություններ, վերլուծել դրանք, և կատարել համապատասխան գործողություններ։

Արման Սարգսյանը, խոսելով սրտացավ, բարեխիղճ ծառայության մասին, նշել է, որ ոստիկանը պետք է օրենքով նախատեսված բոլոր լիազորություններն օգտագործի հանցավոր տարրերին հայտնաբերելու և արդարադատության առաջ կանգնեցնելու համար։ Իսկ եթե կլինեն իրենց կոչմանն ու առաքելությանը դավաճանող ծառայողներ՝ կենթարկվեն պատասխանատվության։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում