Վարչապետն ընդունել է մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներին

ՎՎարդան Հովսեփյան

Մահացած զինվոր Արթուր Իշխանի Աջամյանի հարազատներին ընդունել է վարչապետը: Նրանք այսօր առավոտից կառավարության շենքի մոտ պահանջում էին հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ:

«Թող միայն վարչապետն իջնի այստեղ, տա մեզ լրացուցիչ տեղեկություն, ու կգնանք։ Իսկ եթե չիջնի, վաղն էլ այսպես կանենք ու մյուս օրն էլ։ Մենք կփակենք բոլոր հիվանդանոցների մուտքերը: 26-րդ օրն է, ոչ մի տեղեկություն չունենք նախաքննությունից»,- ասել է մահացած զինվորի պապը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998 թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999 թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:

Զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում