Սուրբծննդյան խորհուրդն ամենուր նույնն է, այն նշելու ձևերը՝ տարբեր

ՍՍոնա Աղբալյան

Քրիստոնյա աշխարհը սպասում էր Ֆրանցիսկոս պապի ուղերձին: Հռոմի պապն աշխարհին խաղաղություն մաղթեց և կոչ արեց քանդել փախստականների առաջ կառուցված անտարբերության պատը:

Մարդկանց սրտերում խավար է, բայց Քրիստոսի լույսն ավելի զորեղ է՝ հայտարարել է Ֆրանցիսկոս պապը:

Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը նույնպես Սուրբծննդյան խոսք է ուղղել Վինձորի ամրոցից: Ոչինչ, որ շատերը չեն ըմբռնել՝ թագուհին խոսել է Բրիտանիայի՞, թե՞ աշխարհի մասին՝ տարին որակելով «խորթուբորդ»:

Սիրո և համերաշխության խոսքով է հանդես եկել նաև ԱՄՆ նախագահը՝  տիկնոջ հետ միասին: Նրանք հույս են հայտնել, որ եկող տարում բոլորի սրտերը կլցվեն ուրախությամբ:

Սուրբծննդյան խորհուրդն ամենուր նույնն է, այն արտահայտելու և նշելու ձևերը՝ տարբեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում