Պետական միջոցները քյաբաբների վրա ծախսածները խոսում են ազգային արժեքներից. Փաշինյան

ՎՎարդան Հովսեփյան

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երեխաներին ընտանիքներ վերադարձնելու քաղաքականությունը վարում է ներկայիս կառավարությունը: Վարչապետի խոսքով՝ երեխաներին ապօրինի որդեգրելու մեխանիզմներ Հայաստանում գոյություն են ունեցել այն իշխանության տարիներին, որոնք, ազգային արժեքների դրոշը բռնած, հայտնի է, թե ինչո՛վ են զբաղվել:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2003 թ.-ից Հայաստանի պարտավորությունն է եղել մանկատների շրջանավարտ երեխաներին ապահովել բնակարանով, ու «ազգային» կառավարություններն ու նրանց հարակից կուսակցությունները ոչ մի կերպ չեն կարողացել այդ հարցը լուծել:

«Հիմա որ գնանք, հետաքննենք, պարզենք ու պարզվի ինչ-որ բան, ու այդ մարդիկ հայտնվեն բանտում, պարզվելու է, որ նրանք քաղաքական հալածյալ են, ճի՞շտ է: Հանուն ազգի պետական միջոցները քյաբաբների վրա ծախսածները հիմա հանդես են գալիս ազգային արժեքների պաշտպանությամբ: Հիմա որ ասեմ՝ քյաբաբ առ քյաբաբ բացահայտելու ենք, պտի ասեն՝ ատելության քարոզչություն է իրականացվում», - նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում