«Իմ քայլը» հիմնադրամի գալա-ընթրիքին հավաքվել է 700 մլն դրամ

ՎՎարդան Հովսեփյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը երեկ երեկոյան կայացած «Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա ընթրիքի ժամանակ նշել է, որ ուրախ ու հպարտ է, որ գործունեության 1,5 կես տարվա ընթացքում հիմնադրամը ոչ միայն կարողացել է իրականացնել բազմաթիվ հաջողված ծրագրեր, այլև դարձել է վստահելի և լուրջ գործընկեր:

Ֆեյսբուքի իր էջում Աննա Հակոբյանը գրել է, որ դրամահավաքի արդյունքներն իրենց ներկայացրած ծրագրերի հանդեպ վստահության արտահայտությունն է:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ հավաքվել է ավելի քան 700 միլիոն դրամ, որը մեր հիմնադրամի մեծ բարեկամ Քրիստին Սիմոնը խոստացել է կրկնպատակել: Այս գումարներն ուղղվելու են «Իմ քայլը» հիմնադրամի նպատակային ծրագրերի իրականացմանը: Շնորհակալ ենք Ձեր վստահության, գնահատանքի և ներկայության համար»,- գրել է Աննա Հակոբյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում