Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և ես ջարդելու եմ այդ դիմադրությունը. Փաշինյան

ԱԱրսեն Մկրտչյան

«Ինչ հաջողություն, ձեռքբերումներ մենք այսօր ունենք, ամբողջը ի հեճուկս պետական կառավարման համակարգի է»,- Կառավարության նիստում հայտարարել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն արձագանքել է, երբ Կառավարության նիստում քննարկվում էր ՊԵԿ 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը: 

«Վարչապետի կաբինետում երբեմն խոսակցություններ են տեղի ունեցել, որ ասում են՝ այդ ատկատները, որ փակում եք, այս տարի տնտեսական կոլապս ենք ունենալու: Ես կրկին ասում եմ, որ այս ամենն ի հեճուկս պետական կառավարման համակարգի է, ի հեճուկս նախարարությունների է, հերիք է այս կեղծիքի մեջ գանք ինչ-որ բան անենք: Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն ի հեճուկս պետական կառավարման համակարգի է տեղի ունենում, իրավական համակարգին պետք  է ժամանակ առ ժամանակ ասես՝ բա ի՞նչ եղավ»,- ասել է վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում