«Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները պետք է լուծվեն հետևողական քայլերով», — հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը։ Պետության ղեկավարն ընդգծել է, որ այս ուղղությամբ ավելորդ շտապողականության կարիք էլ չկա, պարզապես հարկավոր է հաստատուն քայլերով առաջ ընթանալ։
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան













