Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Քննարկվել են աղետների ռիսկի կառավարմանն ուղղված հարցեր

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նոյեմբերի 25-ին մասնակցել է հումանիտար, զարգացման և խաղաղության փոխկապակցվածությանը նվիրված աշխատաժողովին։

Ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Եվրոպական հանձնաժողովի՝ Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության (DG ECHO) Հարավարևելյան Եվրոպայի, Արևելյան հարևանության և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի գործընկերները։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին աշխատաժողովին ակտիվ ներգրավվածության և առաջարկված բովանդակային ծրագրերի համար։

Անդրադառնալով աղետների ռիսկի կառավարման և փրկարար ծառայության կարողությունների զարգացման երեք հիմնական ուղղություններին՝ Արմեն Ղազարյանն ընդգծել է ենթակառուցվածքների արդիականացման, վաղ ազդարարման համակարգերի կատարելագործման և հասարակության շրջանում պատրաստվածության մշակույթի ձևավորման կարևորությունը։

Նրա խոսքով՝ միջազգային գործընկերների ներդրումը կարևոր նշանակություն ունի փրկարար ծառայության ենթակառուցվածքների, մասնավորապես՝ մարզային փրկարարական ջոկատների կարողությունների զարգացման գործում։

Փոխնախարարն ընդգծել է վաղ ազդարարման համակարգերի կատարելագործման և հասարակության իրազեկվածության բարձրացման ուղղություններով տարվող աշխատանքների կարևորությունը։

Նա նշել է, որ ներկայացված յուրաքանչյուր ծրագիր պետք է համահունչ լինի թվայնացման օրակարգին, քանի որ վաղ ազդարարման համակարգերի և բնակչության օպերատիվ իրազեկման տեսանկյունից կարողությունների զարգացումը և թվայնացումը փոխլրացնող գործընթացներ են։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, անդրադառնալով քաղաքացիական պաշտպանության և աղետների ռիսկերի կառավարման խնդրին, ընդգծել է կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ուղղությամբ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման կարևորությունը։

ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանի խոսքով՝ քաղաքացիական պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտում համակարգային փոփոխությունների իրականացման փուլում կարևոր է միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությունը։

Ծավալվել է ակտիվ քննարկում, որի շրջանակում մասնակիցները ներկայացրել են դիտարկումներ և առաջարկություններ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում