Որոշ հանցագործությունների դեպքում նոր սահմանադրության նախագծով դատարաններին իրավունք է տրվում անձին զրկել քաղաքացիությունից։ Կարգավորումը չի հակասի միջազգային պրակտիկային և Հայաստանի միջազգային պարտավորություններին, խորհրդարանական ճեպազրույցում վստահեցրել է ՆԳ նախարարը։ Արձագանքելով ընդդիմության քննադատությանը, թե նոր սահմանադրությունը գրվել է արտաքին ճնշմամբ՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ դա իրականության հետ աղերս չունի։
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան













