Հրազդանի համայնքային ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են մոտ 1,8 կգ կանեփանման զանգված

Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները նոյեմբերի 7-ին ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Մեղրաձոր գյուղի բնակիչ 63-ամյա մի տղամարդ տանը կից շինությունում պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց և օգտագործում այն։

Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը տղամարդու տանը կատարվել է զննություն։ Հայտնաբերվել է ընդհանուր մոտ 1800 գրամ կանեփանման դեղնականաչավուն զանգվածով 21 փաթեթ, ևս մեկ փաթեթ՝ մոտ երեք գրամ մոխրագույն զանգվածով։

63-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Նախաքննությունը շարունակվում է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում