Պարեկային ծառայողները տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության պահանջների խախտումների վերաբերյալ 198 արձանագրություն են կազմել

Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ սահմանված պահանջների պահպանումը ճանապարհային երթևեկության անվտանգության կարևոր բաղադրիչներից է։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ նման իրավախախտումների կանխարգելումն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը մշտապես ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում են։

Այդ նպատակով Պարեկային ծառայությունը հանրապետության ողջ տարածքում իրականացրել է ուժեղացված ծառայություն և հայտնաբերել սահմանված պահանջների խախտմամբ մգեցված դիմային և կողային ապակիներով տրանսպորտային միջոցներ։

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ կազմվել է 198 վարչական իրավախախտման արձանագրություն։

«Իրավախախտումների կանխարգելմանը, վարորդների կարգապահության բարձրացմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը միտված միջոցառումները կրում են շարունակական բնույթ»,- ասվում է հաղորդագրությունում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում