Բելառուսի արտգործնախարարը հայտարարել է, որ հարկավոր է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ-ի այն փաստաթղթերին, որոնք փակ բնույթի են։ Մաքսիմ Ռիժենկովն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Հայաստանը վերջին տարիներին պասիվ մասնակցություն է ցուցաբերում ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի աշխատանքներին:
Նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի ընթացքում մասնակից երկրները որոշում են կայացրել Հայաստանին զրկել կազմակերպությունում ձայնի իրավունքից, ինչպես նաև պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից:
Դեռ 2024 թվականին Երևանը հայտարարել է ՀԱՊԿ-ում իր մասնակցության սառեցման մասին և դադարել վճարել անդամավճարները՝ նշելով, որ կառույցը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում:













