ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդը հաջորդ շաբաթ կարող է որոշում կայացնել կազմակերպության շրջանակում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ՝ հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Հայաստանն ավելի քան երկու տարի չի վճարել անդամավճարները։ Սա տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրության համապատասխան հոդվածով»,- ասել է պաշտոնյան։ Պանկինի խոսքով՝ Ռուսաստանը ներկայումս նախագահում է ՀԱՊԿ-ում և պատասխանատվություն է կրում կազմակերպության օրակարգի համար։
Նրա համոզմամբ՝ ՀԱՊԿ-ը համագործակցության, ինչպես նաև ընդհանուր խնդիրների ու նպատակների մասին է:
Ավելի վաղ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ Հայաստանի նկատմամբ կարող է կիրառվել կառույցի կանոնադրության 25-րդ հոդվածը, ըստ որի՝ անդամավճարները չվճարելու դեպքում երկիրը զրկվում է ձայնի իրավունքից, իսկ նրա քաղաքացիներին արգելվում է առաջադրել ղեկավար պաշտոնների՝ մինչև պարտքի ամբողջական մարումը:
Մանրամասները՝ տեսաշարում:













