Հիբրիդային հարձակումներին հակազդելու միջոցներն առկա են. փորձագետները՝ ԵԱՏՄ զեկույցի մասին

Հիբրիդային հարձակումներին հակազդելու արդյունավետ միջոցներն առկա են, համոզված են փորձագետները՝ հիբրիդային սպառնալիք համարելով ԵԱՏՄ անդամ չորս պետությունների անհայտ մասնագետների զեկույցը:

Այդ փաստաթղթով փորձում են տպավորություն ստեղծել, թե գործակցությունից միակ շահողը Հայաստանն է և թե մեր երկրի հեռացումը չի վնասի կառույցին:

Վերլուծաբանները փաստարկներով նշում են, որ թե՛ գազի գնի բարձրացման, թե՛ արտահանումների վերաբերյալ զեկույցում առկա պնդումներն ուռճացված են, մատնացույց են անում նաև ռիսկերը կառավարելու ուղիները:

Մասնագետներն ընդգծում են, որ զեկույցը շրջանցել է մի շարք կարևոր հարցեր, օրինակ, թե որքան հարկեր են Ռուսաստանում վճարում հայաստանցի աշխատանքային միգրանտները կամ ինչ նյութական արժեք են ստեղծում և որքանով են նպաստում Ռուսաստանի տնտեսության աշխուժացմանը:

Մասնագիտական եզրակացությունն է՝ Մոսկվան կամենում է վախեցնել Հայաստանին, այնինչ հենց Ռուսաստանն է կտրված համաշխարհային իրողություններից:

Հեղինակ՝ Մերի Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում