Հայ Առաքելական եկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը չի քննելու անձերին և նրանց հարաբերությունները, այլ ուղղված է լինելու պետություն-եկեղեցի հարաբերություններին,-ասել է հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Նա նաև կոչ է արել քաղաքացիներին` եկեղեցում առկա ճգնաժամի հաղթահարման մասին իրենց առաջարկությունները գրել հանձնաժողովին: Առայժմ հստակ չէ՝ կհրավիրվի՞ հանձնաժողովի աշխատանքներին Գարեգին Երկրորդը:
Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի ռեպորտաժում:







