Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

ԴԴիանա Գասպարյան

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահը և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը: Իլհամ Ալիևը և Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են երկկողմ հարաբերությունները և դրանց զարգացման հեռանկարը:

Անդրադարձ է եղել քաղաքական, առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, հումանիտար և այլ ոլորտներում շփումներին, ինչպես նաև տարածաշրջանում իրավիճակին: Ջայշանկարը հայտարարել է, որ Հնդկաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։

Նրա խոսքով՝ Նյու Դելին ուշադրությամբ հետևում է Հարավային Կովկասում զարգացումներին և ողջունում է 2025 թվականի օգոստոսին Ադրբեջանի և Հայաստանի ձեռք բերած պայմանավորվածությունները։

«Հուսով ենք, որ դա կհանգեցնի տևական խաղաղության հաստատմանը։ Հնդկաստանի դիրքորոշումը շատ հստակ է. վեճերը պետք է լուծվեն երկխոսության և դիվանագիտության միջոցով»,- նշել է նախարարը։

Մանրամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում