COP17 հյուրընկալելը մեզ համար և՛ միջազգային մեծ պատասխանատվություն է, և՛ եզակի հնարավորություն՝ ամրապնդելու բնության համար իրականացվող գործողությունները մեր երկրում, համաժողովին նվիրված ասուլիսում նշել է Շրջակա միջավայրի նախարարը: Անտոնիու Գուտերեշի խոսքով՝ առաջընթացի զեկույցը ցույց է տալիս, որ կոնվենցիայի կողմերի գրեթե 90%-ը սահմանել է կենսաբազմազանության ազգային թիրախներ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը միաժամանակ նշել է, որ զեկույցը նաև ցույց է տալիս տարբերություն, անհամապատասխանություն հավակնությունների և գործողությունների միջև:
Հեղինակ՝ Էմմա Վարդանյան













