ԵԱՀԿ նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի և Արարատ Միրզոյանի հանդիպումից հետո տեղի է ունեցել համատեղ ասուլիս։
Բազմաթիվ հարցերի և խնդիրների շարքում, Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին։ Միրզոյանը նշել է, որ կարգավորման գործընթացն այնքան է հասունացել, որ ցանկացած օր կարող են հասնել վերջնական և ամբողջական կարգավորման։ Նախարարի խոսքով՝ Հայաստանն ու Թուրքիան ամենօրյա շփումների մեջ են։
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի տեսանյութում։













