Ռուսաստանում «Յանդեքսի» տվյալների կենտրոնների վրա ուկրաինական հարձակման հետևանքով հայաստանյան տաքսի ծառայություններում առաջացած կաթվածահար իրավիճակը հայ օգտատերերի ու մասնագետների մոտ հարց է առաջացրել՝ ինչպե՞ս են պահվում մեր տվյալները: Մասնագետները խնդիր են համարում, որ Հայաստանում տվյալների տեղական պահպանման հստակ օրենսդրական պահանջ դեռևս չկա: Մեկ այլ խնդիր է շուկայում այլընտրանքների բացակայությունը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան












