Մեր պլանավորումը պետք է ունենա հարյուրամյա հեռանկար. այս բանաձևի վրա է հիմնված Հայաստանի հարատև պետության գաղափարախոսությունը, ընդգծել է վարչապետը՝ ելույթ ունենալով «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագծի շնորհանդեսին։ Ծրագրի ընդհանուր ներդրումը 470 միլիոն դոլար է։ Նիկոլ Փաշինյանը օրը խորհրդանշական է համարել, քանի որ այսպիսի նախագծի մեկնարկին մասնակցում են Երևանի տարեդարձի առիթով։ Պետության ղեկավարի խոսքով՝ իր համար սա պատմություն է այն մասին, որ Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի։
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան











