Պարեկները հայտնաբերել են համացանցում շրջանառվող տեսանյութերում երևացող երթևեկության կանոնները խախտած 4 վարորդի

Ճանապարհային երթևեկության և հանրային անվտանգության ապահովումը Պարեկային ծառայության շուրջօրյա աշխատանքի առանցքում է։ Ուշադրության կենտրոնում են նաև համացանցում շրջանառվող տեսանյութերում երևացող երթևեկության կանոնների խախտման դեպքերը։

Համացանցում հրապարակված մի տեսանյութում երևում էր, թե ինչպես է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդն անկանոն վարում՝ իրական վտանգ ստեղծելով երթևեկության մյուս մասնակիցների համար։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Մեկ այլ տեսանյութում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում էր հանդիպակաց՝ կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները։

Հաջորդ տեսանյութում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հատում էր հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող գծանշումը՝ ստեղծելով վթարային իրավիճակ։

Մի դեպքում էլ «ԲՄՎ»-ի վարորդը ավտոմեքենան կայանել է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված կանգառում։

Պարեկային ծառայության Երևանի գնդի գումարտակի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում իրավախախտում կատարած 4 վարորդն էլ հայտնաբերվել ու ենթարկվել են վարչական պատասխանատվության։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները․ վտանգավոր վարքագիծը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ թե՛ վարորդի, թե՛ երթևեկության մյուս մասնակիցների համար։

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 450 միլիոն դրամ

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 450 միլիոն դրամ

Արմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվել. դրանք կապարակնքվել են

Արմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվել. դրանք կապարակնքվել են

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

TRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համատեքստում. Վահան Կոստանյան․

TRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համատեքստում. Վահան Կոստանյան․

Եվրոպական միությունը պատրաստ է աջակցելու Հայաստանին՝ Միությանն ավելի մերձենալու ճանապարհին. Մարթա Կոս

Եվրոպական միությունը պատրաստ է աջակցելու Հայաստանին՝ Միությանն ավելի մերձենալու ճանապարհին. Մարթա Կոս

ԲՏԱԱԲ փոխնախարարը՝ գլխավոր բանախոս «Ո՞վ է սնուցելու ԱԲ տնտեսությունը» թեմայով պանելային քննարկմանը

ԲՏԱԱԲ փոխնախարարը՝ գլխավոր բանախոս «Ո՞վ է սնուցելու ԱԲ տնտեսությունը» թեմայով պանելային քննարկմանը

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում