Ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանման դեպք․ պատճառված վնասը վերականգնվել է

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մասիս-Ռանչպար խճուղու հարակից տարածքում իրականացվում է ապօրինի ավազահանում։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները պարզել են, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, հատկացված սահմաններից դուրս, կազմակերպել է ապօրինի հանքարդյունահանում։

Սեպտեմբերի 29-ին ոստիկաններն այցելել են տվյալ տարածք, որտեղ առկա էին ավազի կույտեր։ Այդտեղ աշխատող վերամբարձ կռունկն ու էքսկավատորը կնիքվել են, իսկ մեկ բեռնատար տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին։

Հետագա գործողությունների արդյունքում ընկերությունը վերականգնել է պատճառված 15,5 միլիոն դրամի վնասը։

Քենիան հաստատել է Կոնգոյից ներմուծված Էբոլայի առաջին դեպքը

Քենիան հաստատել է Կոնգոյից ներմուծված Էբոլայի առաջին դեպքը

«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները  Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ

«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ

Հայաստանը հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին հասած և վավերացված 11 երկրներից մեկն է. առողջապահության նախարարություն

Հայաստանը հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին հասած և վավերացված 11 երկրներից մեկն է. առողջապահության նախարարություն

Հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ. ՀԱԵ խնդիրների հարցով քննիչ հանձնաժողովի անդաﬓերի թիվը սահմանելու նախագիծը ևս ընդունվեց

Հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ. ՀԱԵ խնդիրների հարցով քննիչ հանձնաժողովի անդաﬓերի թիվը սահմանելու նախագիծը ևս ընդունվեց

Ստորագրվել է Հայաստանի ու Լիտվայի ՊՆ-ների միջև համագործակցության 2027-ի ծրագիրը

Ստորագրվել է Հայաստանի ու Լիտվայի ՊՆ-ների միջև համագործակցության 2027-ի ծրագիրը

Լուրեր 15:00 | Վիճաբանություն և հրմշտոց՝ ԱԺ-ում․ Ռուբինյանն անդրադարձել է կատարվածին

Լուրեր 15:00 | Վիճաբանություն և հրմշտոց՝ ԱԺ-ում․ Ռուբինյանն անդրադարձել է կատարվածին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում