ՆԱՏՕ-ն մտադիր չէ հարձակվել Ռուսաստանի վրա կամ սպառնալ Դաշնության շահերին՝ հայտարարել է Դաշինքում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը: Մեթյու Ուիթաքերի խոսքով՝ ռուսական ուժերը հաջողություններ չունեն Ուկրաինայի դեմ մարտի դաշտում, ուստի Մոսկվան փորձում է ինչ-որ տեղ ուղղել իր ագրեսիան:
«ՆԱՏՕ-ն և դաշնակիցները պատրաստ են հնարավոր սպառնալիքներին. կպաշտպանենք ՆԱՏՕ-ի տարածքի ամեն թիզը, բայց հարձակվելու նպատակներ չունենք», - ասել է Ուիթաքերը։
Նրա խոսքով՝ Դաշինքն ամեն օր ամրապնդում է պաշտպանական կարողությունները։
Ավելի վաղ ռուսական կողմը նախազգուշացրել էր, որ պատրաստ կլինի օգտագործել ամբողջ զինանոցը, այդ թվում՝ միջուկային զենքը, իր տարածքը պաշտպանելու համար, եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն սպառնալ Դաշնության տարածքային ամբողջականությանը։ Զուգահեռ, Մոսկվայից վստահեցրել են, որ չունեն որևէ ծրագիր և իրական դրդապատճառ Եվրոպայի հետ հարաբերությունները սրելու համար: Կրեմլի համոզմամբ՝ «ռուսական սպառնալիքի» մասին հայտարարություններն արվում են՝ արդարացնելու Եվրոպայում պաշտպանական ծախսերի ավելացումը և Ուկրաինային աջակցությունը: Միևնույն ժամանակ, ռուսական կողմը պնդում է, որ Արևմուտքն է սպառնալիք ներկայացնում Ռուսաստանի ազգային անվտանգությանը։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:







