Սահմանազատման գործընթացի մասին ֆեյքերի նպատակն է, որ չլինի Հայաստան-Ադրբեջան սահման, լինի կոնֆլիկտ. վերջին օրերին իբր սահմանագծման արդյունքում հայկական կողմի`դիրքային կամ տարածքային զիջումների մասին կեղծ լուրերն այսպես է մեկնաբանում փորձագետը: Ապատեղեկություն էր նաև ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի արտգործնախարարի ելույթի մասին մամուլում տարածվող մեկնաբանությունը, ակտիվացել են նաև Հայաստանի ներքաղաքական կյանքին առնչվող ֆեյքերը:
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան










