Օրը՝ 60 վայրկյանում | 26.09.2026
ՄԱԿ ԳԱ շրջանակում Միրզոյանը կարճ զրույց է ունեցել Արաղչիի հետ:
Միրզոյանը և Կոմբոսը քննարկել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր:
Միրզոյանը և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարն անդրադարձել են ԼՂ-ից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերին:
Trade over Aid նախաձեռնության շրջանակներում անցկացված միջոցառմանը քննարկվել են առևտրի և ներդրումների խթանման հնարավորությունները:
Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանը:
Ադրբեջանի Միլլի մեջլիսում հայտնել են Թուրքիայից Բաքվի դեմ տեղեկատվական արշավի մասին:
Նովակն ու Մուստաֆաևը քննարկել են Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները:
Սաուդյան Արաբիայի, Պակիստանի ու Թուրքիայի ռազմական ներկայացուցիչները քննարկել են Էր Ռիադի առջև ծառացած սպառնալիքները:
Իրանը ԱՄՆ-ին է ներկայացրել Հորմուզի նեղուցով նավագնացությունը վերականգնելու ծրագիր. Արաղչի:
Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի դեմ որևէ ռազմական գործողության. Պուտին:
Դիտումներ85









