Օրը՝ 60 վայրկյանում | 22.09.2026
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին:
Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Վրաստանի և Թուրքիայի ռազմավարական գործընկերությունը:
Ռուսաստանը հարվածել է Դնեպրին, Կրիվոյ Ռոգին, Պավլոգրադին. Ուկրաինան՝ Սամարայի մարզին. կան զոհեր և վիրավորներ:
Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս:
Իրանը մեծացնում է իր ռազմական կարողությունները. ԻՀՊԿ:
Սաուդյան Արաբիային պաշտպանական աջակցություն կտրամադրվի՝ հետ մղելու հութիների հարձակումները. Էնդի Բըրնհեմ:
Լիտվան կարող է չեղարկել իր տարածքում միջուկային զենքի տեղակայման արգելքը:
ԱՄՆ-ը մտադիր է ընդլայնել ռազմական ներկայությունը Գրենլանդիայում:
Թուրքիայում անհայտ անձը կրակ է բացել լիցեյի մոտ. 8 աշակերտ վիրավոր է։









