Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Դաշնակցականությունը պետք է մինչև արմատները արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից. Արման Եղոյան

ԿԿարմեն Ղուկասյան

Մենք մեզ պետք է մի հարց տանք՝ ինչն է հիմա կարևոր: Արդյոք կարևոր է, օրինակ՝ Անկախության հռչակագրի նախաբանի նպատակադրո՞ւմը, ո՞րն է պատմական արդարության վերականգնումը և կամ ԼՂ-ի և Հայաստանի միավորումը, թե՞ կարևոր է այլ բան. որ ՀՀ-ն լինի, լինի այսօր, լինի վաղը և հարատև: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ի նիստում, Կառավարության ներկայացրած՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ հարցադրում արեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Մեր հայրենիքը ՀՀ-ն է, և ուրեմն մեծագույն հպարտությամբ և ամենայն պատասխանատվությամբ ընթերցում եմ Կառավարության անդամի երդման առաջարկվող տեքստը. «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել Կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների»,- ասաց նախարարը:

Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արման Եղոյանը հայտնեց՝ Կառավարության անդամի երդման առաջարկված տեքստում առաջինից երկրորդ ընթերցում որևէ առաջարկ որևէ խմբակցություն չի ներկայացրել: 

Եղոյանի խոսքով՝ դա տարակուսելի է, որովհետև բանավոր մակարդակում բազմաթիվ առաջարկներ են հնչել՝ ջնջել կամ բառեր ավելացնել, սակայն գրավոր որևէ առաջարկ չի արվել: 

Եղոյանը, անդրադառնալով տեքստի փոփոխությանը, շեշտեց՝ անհրաժեշտ է, որ մեր միջից դաշնակցականությունը վերացվի: 

«Դաշնակցականությունը պետք է մինչև արմատները արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից: Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը: Նա պետք է լինի հայ քաղաքական մտքի վերջին դաշնակցականը: Սա ֆունդամենտալ նախապայման է ՀՀ-ի հարատևության, անկախության և ինքնիշխանության համար: Այն աղետները, որ այս կուսակցությունը և իրենց գաղափարախոսությունը բերել է մեր պետությանը, Հայաստանը, ՀՀ-ն  և հայ ժողովուրդը երբեք իր պատմության մեջ չեն առնչվել այն աղետներին, որոնց առերեսվել է այս կուսակցության իշխանության ժամանակ: Աղետաբեր, կոնֆլիկտածին մի կուսակցություն, որն ախտահարել է ամբողջ քաղաքական միտքը և շարունակում է դա անել մինչև հիմա»,- հայտարարեց Արման Եղոյանը, ինչին ընդդիմությունը արձագանքեց տեղից: 

Միջամտեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հորդորելով ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանին զբաղեցնել իր տեղը և տեղից չարձագանքել, Եղոյանին էլ առաջարկեց չբարձրացնել տոնը:

«Սիրելի՛ դաշնակցական գործընկերներ, տեղից մի՛ արձագանքեք»,- հորդորեց Ռուբինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում