Համայնքային ոստիկանները ապօրինի շրջանառությունից 16 կգ թմրամիջոց են դուրս բերել

ԼԼուսինե Մուրադյան

Համայնքային ոստիկանության Շենգավիթի և Մալաթիայի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 1-ին Գագարինի փողոցում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և Մալաթիայի բաժին են տեղափոխել 34-ամյա օտարերկրյա քաղաքացու։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ Գագարինի փողոցի առանձնատներից մեկի սենյակը կահավորել է որպես ջերմատնակ, որտեղ թմրամիջոց պատրաստելու և իրացնելու նպատակով կանեփ է աճեցնում։

Նույն օրը նշված տան մոտ հայտնաբերվել, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել և Մալաթիայի բաժին է տեղափոխվել նաև 40-ամյա օտարերկրյա քաղաքացի։

34-ամյա և 40-ամյա տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում Գագարինի փողոցի նշված տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող՝ ընդհանուր 16 կիլոգրամից ավելի զանգվածով ապակե 26 տարա, 34,4 գրամ կանեփի սերմ, կանեփի չորացված զանգված, ծաղկամաններում աճեցված կանեփի բույսեր, դրանց մշակման համար նախատեսված նյութեր և այլ իրեր։

Կատարվում է նախաքննություն։

Խաղաղությունը վերջնական, անշրջելի, 10-ամյա, 100-ամյա դարձնելու ճանապարհին կա մի խոչընդոտ, և այդ մեկ խոչընդոտը խորհրդարանական ընդդիմությունն է. Փաշինյան

Խաղաղությունը վերջնական, անշրջելի, 10-ամյա, 100-ամյա դարձնելու ճանապարհին կա մի խոչընդոտ, և այդ մեկ խոչընդոտը խորհրդարանական ընդդիմությունն է. Փաշինյան

Առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք հանրաքվեի. Փաշինյան

Առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք հանրաքվեի. Փաշինյան

Երկուշաբթի արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան

Երկուշաբթի արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան

Ով պետք է որոշի՝ ընդդիմությո՞ւնը, թե՞ ժողովուրդը. բանավեճ ԱԺ-ում  նոր Սահմանադրության ընդունման շուրջ

Ով պետք է որոշի՝ ընդդիմությո՞ւնը, թե՞ ժողովուրդը. բանավեճ ԱԺ-ում նոր Սահմանադրության ընդունման շուրջ

Մենք շանս կտանք ընդդիմությանը՝ շարունակելու մտորել, բայց մեր համբերությունն անսպառ չէ. Սոնա Ղազարյանը՝ նոր Սահմանադրության ընդունման մասին

Մենք շանս կտանք ընդդիմությանը՝ շարունակելու մտորել, բայց մեր համբերությունն անսպառ չէ. Սոնա Ղազարյանը՝ նոր Սահմանադրության ընդունման մասին

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում