Ամերիկյան ռազմական գործողությունները շատ երկար չեն տևի. Թրամփ

ԴԴավիթ Մուրադյան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ վերսկսված ամերիկյան ռազմական գործողությունները «շատ երկար» չեն տևի, սակայն Վաշինգտոնը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նոր հարվածներ հասցնել։ Հայտարարությունը Թրամփն արել է Իրանի տարածքին նախորդ գիշեր հասցված ամերիկյան հարվածներից հետո։ «Երեկ գիշեր շատ հզոր հարված ենք հասցրել, և մենք պատրաստ ենք ցանկացած պահի ևս մեկը հասցնել»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփի պնդմամբ՝ ամերիկյան ուժերը ոչնչացրել են Հորմուզի նեղուցի երկայնքով Իրանի տեղակայած պաշտպանական և հարձակողական նոր ռազմական սարքավորումները։ Նրա խոսքով՝ հարվածների թիրախում են եղել նաև Իրանի վերականգնվող ռադարային և հրթիռային համակարգերը։ ԱՄՆ նախագահը նաև պնդել է, որ իրանական ուժերը հրթիռ էին մշակում, որը նախատեսված էր ծովային ականներ տեղադրելու համար, և ամերիկյան ուժերը ոչնչացրել են այն։

Մանրամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում