Օրը՝ 60 վայրկյանում | 29.08.2026

ՄՄարո Թարվերդյան

ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագետների աշխատաժողովի ժամանակ մտքեր են փոխանակվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Մհեր Գրիգորյանը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Լեհաստանի դեսպանին լեհական հեռուստաալիքի թողարկման կապակցությամբ:

Իսլանդիայում մեկնարկել է Եվրամիությանը անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսման վերաբերյալ հանրաքվեն:

Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները: Հարկավոր է Ռուսաստանի դեմ օրական 1000 ԱԹՍ արձակել. Զելենսկի:

ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը:

Թրամփը հայտնել է Վենեսուելայի հետ «ամենամեծ նավթային գործարքը» կնքելու մասին:

Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն էլ հասել է մոտ 620-ի, անհետ կորածների թիվը՝ 2500-ի:

Սեուտայում միգրացիոն ճգնաժամի ֆոնին Իսպանիան Եվրոպական հանձնաժողովից օգնություն է խնդրել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում