Օգոստոս 12-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր

ԱԱսպրամ Սարատիկյան

Ալիև յայտարարած է TRIPP շրջանակներուն մէջ Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գիծ անցնելու նախապատրաստական աշխատանքներու մասին:

Եւրոպական միութեան ներկայացուցիչները հետաքրքրուած են ատրպէյճանական երկաթուղիի նախիջևանի հատուածին մասնակցութեամբ. Ալիև:

Ամերիկան լիակատար վերահսկողութիւն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ:

Նեղուցը չի վերաբացուիր, քանի դեռ Ամերիկան ծովային շրջափակումը չէ դադրեցուցած, իրանեան հաշիւները չէ ապասառեցուցած, նաև չէ համաձայնած հրադադարի Լիբանանի և Կազայի մէջ. Ռեզայի:

Հարիւրաւոր ուքրանական անօդաչուներ զանգուածային յարձակում  գործած են  Քրասնոտարի երկրամասին վրայ:

Փութին սպառնացած է «հայելային» պատասխանել ԵՄ երկիրներու կողմէն ռուսական նաւերու կալանման:

Վենս Քիևին դիմած է` չյարձակիլ Կասպեան խողովակաշարերու ընկերակցութեան կայանէն օգտուող լցանաւերուն վրայ. FT:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում