Յուլիս 23-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր

ԱԱսպրամ Սարատիկյան

Ամերիկան թիրախաւորած է Իրանի ռազմածովային կարողութիւնները, Իրանը՝ Յորդանանի և Քուէյթի ամերիկեան ռազմական կայանները:

Իրանի իսլամական յեղափոխութեան պահապաններու ստորաբաժանումը 3 քարիւղատար լցանաւերու թոյլ չէ տուած անցնիլ Հորմուզի նեղուցով:

Եթէ տարածաշրջանին մէջ Իրանը քարիւղ չվաճառէ, ուրեմն ոչ ոք չի վաճառեր. Ղալիպաֆ:

Իրանի դէմ որևէ յարձակում բախում պիտի ունենայ վճռական պատասխանի, իսկ յարձակման նպաստող երկիրները կը համարուին օրինական թիրախներ. Արաքչի:

2027-ին Ամերիկայի Զինուած ուժերուն պիտի յատկացուի աննախադէպ՝ 1,15 թրիլիոն տոլար:

Ամերիկան և Սէուտական Արաբիան կորիզային գործակցութեան համաձայնագիր ստորագրած են:

ԵՄ երկիրները Ռուսաստանի դէմ պատժամիջոցներու 21-րդ փաթեթը համաձայնեցուցած են:

Ամերիկան պատրաստ է կառուցողական դեր կատարել Ռուսաստանի և Ուքրանիոյ պատերազմը դադրեցնելու գործին մէջ. Ռուպիօ:

Բախումներ Ալպանիոյ խորհրդարանին առջև՝ ցուցարարներու և իրաւապահներու միջև:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում