ՆԱՏՕ-ն Ուկրաինային 70 մլրդ դոլարի օգնություն կտրամադրի

ԷԷմմա Վարդանյան

Անկարայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագիր է ընդունվել: Դաշինքի անդամները վերահաստատել են հանձնառությունը ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանությանը, խաղաղությանը և բարգավաճմանը, շեշտել՝ որևէ անդամի վրա հարձակումը հարձակում է ամբողջ Դաշինքի վրա:

«Եվրատլանտյան անվտանգությանն ու կայունությանը Ռուսաստանից բխող երկարաժամկետ սպառնալիքին, ինչպես նաև ահաբեկչության մշտական սպառնալիքին հակազդելու համար դաշնակիցները կատարում են իրենց պաշտպանական պարտավորությունները»,- ասված է փաստաթղթում:  

Նշվում է, որ եվրոպացի դաշնակիցները և Կանադան 2025 թվականին պաշտպանական ծախսերն ավելացրել են ավելի քան 139 միլիարդ դոլարով: «Հայտարարում ենք ավելի քան 50 միլիարդ դոլարի նոր գնումների մասին և պարտավորվում ենք ընդլայնել արտադրական հզորությունները», - ընդգծել են ՆԱՏՕ-ի անդամները: Կա ընկալում, որ բոլոր դաշնակիցները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, շարունակելու են գործակցությունը:

Հռչակագրի համաձայն՝ Ուկրաինան ևս ավանդ ունի տրանսատլանտյան անվտանգության գործում, և դաշնակիցները վճռական են Ուկրաինային աջակցելու գործում։ «Դաշնակիցները պարտավորվում են 2026 թվականին Կիևին տրամադրել 70 միլիարդ եվրո՝ ռազմական օգնության և վերապատրաստման համար: Կշարունակեն նույն ոգով 2027 թվականին»,- նշվում է փաստաթղթում:

Միջազգային անցուդարձի ուշագրավ նորություններին Դիանա Գասպարյանն է հետևել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում