Հարավային Կովկասը պետք է դառնա Արևելքն ու Արևմուտքը կապող տարածաշրջան. Քարլոն

ԱԱնժելիկա Ժամհարյան

ԹՐԻՓՓ նախաձեռնությունը և ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև նոր ռազմավարական գործընկերությունն ուղղված են Հարավային Կովկասը վերածելու փոխկապակցված տարածաշրջանի, որն ինտերգրված կլինի համաշխարհային տնտեսական համակարգում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնը՝ հավելելով՝ Հարավային Կովկասը պետք է դառնա Արևելքն ու Արևմուտքը կապող տարածաշրջան՝ ընդլանելով առևտուրը, ամրապնդելով էներգետիկ անվտանգությունը և նոր հնարավորություններ ստեղծելով էներգետիկ աճի համար:

Քարլոնի խոսքով՝ դրա համար հիմք է հանդիսացել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ պատմական հանդիպումը։

Դիվանագետը հավելել է, որ ԱՄՆ-ն մտադիր է Ադրբեջանի հետ զարգացնել համագործակցությունն էներգետիկայի, արհեստական բանականության, տվյալների մշակման կենտրոնների և այլ առաջատար տեխնոլոգիաների ոլորտներում:

Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում