Ռազմաբազայի ՀՀ քաղաքացիներին հրահանգվել է կոնկրետ քաղաքական ուժի օգտին քվեարկել. Բաբաջանյան

ԷԷմմա Վարդանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության անդամները Շիրակի մարզում անդրադարձել են Ռուսաստանի կողմից Հայաստանի ապրանքների հետ կապված արգելքներին:

«Մեզ ասում են`տվեք ձեր պետությունը և թույլ կտանք, որ ծաղիկ ծախեք, տվեք ձեր պետությունը, որ թողենք շնչեք»,- հայտարարել է Արման Բաբաջանյանը՝ կոչ անելով հունիսի 7-ին տալ սրա պատասխանը: Կուսակցության ներկայացուցիչները երթ են արել դեպի ռուսական 102-րդ ռազմաբազայի զորամասերից մեկի մոտ: Բաբաջանյանի խոսքով՝ ռազմաբազայի Հայաստանի քաղաքացիներին հրահանգվել է կոնկրետ քաղաքական ուժի օգտին քվեարկել։ Սրա հետ չպետք է համակերպվել, ասել է նա:

Հեղինակ՝ Քրիստինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում