«Ըսին Հոկտեմբերյան մինչև 50 հազար 1 ձենին փող է ֆռըմ Տաշիրի». նոր ձայնագրության մանրամասները
70-200 հազար դրամ ընտրակաշառք՝ խորհրդարանական ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու համար: Հակակաոռուպցիոն կոմիտեն հերթական ձայնագրություններն է հրապարակել՝ այս անգամ կուսակցության Շիրակի մարզի Անի համայնքի պատասխանատուին առնչվող: Ըստ կոմիտեի՝ ընտրակաշառք ստացող անձինք փաստաթղթավորել են որպես նախընտրական ակտիվիստներ, կամավորներ և տարածքային պատասխանատուներ։ Կան ձերբակալվածներ:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում:













