Մայիս 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր

ԱԱսպրամ Սարատիկյան

Պաքուն և Թիֆլիսը համաձայնագիր ստորագրած են բնական կազ մատակարարելու Վրաստան:

Սլովաքիան 10 տարիով կազի մատակարարման պայմանագիր կնքելու պատրաստ է Ատրպէյճանի հետ. Տարապա:

Թրամփ Թեհրանին կոչ ըրած է «արագ գործելու» և կատարելու ամերիկացիներու զիջումները, ան սպառնացած  է աւերիչ հարուածներով:

Իրան պատերազմը աւարտելու նոր առաջարկ փոխանցած է Ամերիկային:

Իսլամական յեղափոխութեան պահապաններու ստորաբաժանումը սպառնած է ոչնչացնել Պարսից ծոցի հարաւը գտնուող բոլոր ամերիկեան կայանները:

Ուքրանիոյ  նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Երմաք նախնական կալանքէն ազատ  արձակուած է:

Ուքրանիան և Ռուսաստանը անօդաչուներով փոխադարձ հարուածներ հասցուցած են իրարու տարածքներուն:

Անյայտ ծագումով անօդաչուներ կործանած են Լաթուիոյ մէջ. ՆԱԹՕ-ի կործանիչներ երկինք  բարձրացած են:

Փեսքով յոյս յայտնած է, որ Ուաշինկթըն ռուս-ուքրանական կարգաւորման հարցով միջնորդական ջանքերը պիտի շարունակէ:

Ամերիկայի նախագահի յատուկ բանագնացը Կրինլանտ ժամանեց:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում