Խմելու ջուրը հաջորդ տարի չի թանկանա

ՀՀերմինե Բաղդասարյան

Խմելու ջուրը հաջորդ տարի չի թանկանա. հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր նիստում քննարկել է «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացրած հայտը: Ընկերությունը դիմել էր՝ սակագինը 181.8 դրամ դարձնելու առաջարկով, բայց այն կմնա անփոփոխ՝ 180 դրամ, քանի որ մոնիթորինգի ընթացքում բացահայտվել է ապօրինի ջրօգտագործման ավելի քան 200 դեպք, ինչի արդյունքում թաքնված սպառողներից ընկերությունը լրացուցիչ կգանձի 770 հազար խմ ջրի գումար: Սակագնի բարձրացում թույլ չտալու հարցում ամենակարևորը, սակայն, «Վեոլիա ջուր» ընկերության ու Կառավարության միջև ֆինանսական ճշգրտումներն են. բյուջեում ավելի հավաքված հարկերի հաշվին պետությունը բանակցել և ցանցի վարձակալական գումարը 9 մլրդ դրամով նվազեցնելու դիմաց կտրուկ իջեցրել է ջրի բազիսային սակագինը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում