Նունե Սարգսյանը Կատարում հանդիպել է «Մեսրոպյան» վարժարանի սաներին

ՎՎարդան Հովսեփյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակում նախագահի տիկին Նունե Սարգսյանը Կատարի Պետությունում մեր երկրի դեսպանատանը հանդիպել է «Մեսրոպյան» վարժարանի սաների և նրանց ծնողների հետ։

Փոքրիկներն իրենց հայերեն կատարումներով ողջունել են հյուրին, իսկ տիկին Սարգսյանը երեխաներին է նվիրել իր հեղինակած հեքիաթների գրքերը։

«Այս փոքրիկները մեր ամենաթանկ հարստությունն են։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել նրանց ծնողներին ու ուսուցիչներին՝ հայոց լեզուն այս փոքրիկներին փոխանցելու համար: Գիտեմ՝ որքան դժվար է ապրել հայրենիքից հեռու և պահպանել լեզուն։ Դուք մեծ գործ եք արել։ Այս փոքրիկները գիտեն, որ իրենք հայ են, որ պետք է սովորեն խոսել հայերեն ու հաճախեն մեր եկեղեցի, պահպանեն մեր հավատքը։ Չէ՞ որ դրանք մեր ազգի ամենակարևոր արժեքներն են։ Եթե չլիներ մեր լեզուն, մեր եկեղեցին, չլինեին մեր ազգային ավանդույթները, որ մենք հետևողականորեն պահպանում և փոխանցում ենք սերնդեսերունդ, մենք չէինք կարող հայ մնալ»։

Դիմելով ծնողներին ու ուսուցիչներին՝ տիկին Նունե Սարգսյանը նշել է, որ բոլոր երեխաներն ունեն տաղանդ՝ կոչ անելով բացահայտել ու զարգացանել այն. «Սիրելի ուսուցիչներ, սիրելի ծնողներ, բացահայտե՛ք այդ տաղանդը մեր երեխաների մեջ, փայփայե՛ք, մի՛ թողեք, որ կորչի։ Մեծացրեք տաղանդավոր հայեր, որովհետև հայ անհատների միջոցով է մեր ազգը հայտնի ողջ աշխարհում»։

Ի դեպ, տիկին Նունե Սարգսյանը փոքրիկների համար ընթերցել է իր հեղինակած հեքիաթներից մեկը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում