Օրը՝ 60 վայրկյանում | 08.04.2026

Թրամփը համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի. Թեհրանը 10 կետանոց առաջարկ է ներկայացրել:

Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված կարևոր որոշումը. Փաշինյան:

Խաղաղության համաձայնությունն առաջնագծում գտնվողների մասնակցության արդյունք էր. Փեզեշքիան:

Թրամփը «ոսկե դար» է խոստացել Մերձավոր Արևելքի համար և հայտարարել, թե Իրանում ուրանի հարստացում չի լինի:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Եգիպտոսը, Թուրքիան, Ֆրանսիան, Վատիկանը, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները ողջունել են ԱՄՆ-Իրան հրադադարը:

Իսրայելը պաշտպանում է Իրանի հետ հրադադարը, բայց Լիբանանի վրա այն չի տարածվում. Նեթանյահու:

Իրանը և Օմանը կարող են վճար սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար:

Ակնկալվում է, որ առաջիկայում ամերիկյան կողմն ավելի շատ կկենտրոնանա ռուս-ուկրաինական կարգավորման վրա. Պեսկով:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©