Դրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՏՏաթև Խաչատրյան

Մարտի 3-ին՝ ժամը 12․37-ին, ցուցադրաբար անտեսելով իրավական նորմերը, «ԲՄՎ»-ի վարորդը դրիֆթ էր կատարել մայրաքաղաքի Ուլնեցու և Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում։
Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի աշխատակիցները ավտոմեքենան հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և պարեկների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ իր մեքենայով դրիֆթը կատարել է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի բնակիչ 27-ամյա մի երիտասարդ։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ էլ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում