Ապրիլ 2-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր

ԱԱսպրամ Սարատիկյան

Ռուսաստան կրնայ արագ վերականգնել Հայաստանի երկաթգիծի հատուածները հարևաններուն հետ կապի համար. Ռուսաստանի փոխ վարչապետ:

Մոսկուան Երևանի գործընկերութիւնը Ամերիկայի և Եւրամիութեան հետ չի խոչընդոտեր. Օւերչուք:

Թուրքիոյ և Հայաստանի, ինչպէս նաև Ատրպէյճանի և Հայաստանի միջև ցամաքային սահմաններու բացումը տարածաշրջանին մէջ ընթացող խաղաղութեան գործընթացի ամէնէն նշանակալի արդիւնքներէն մէկը պիտի ըլլայ. Ելմազ:

Հորմուզի նեղուցի գօտիին մօտ 400 նաւ կանգնած է. 1 ամսուան մէջ նաւագնացութիւնը 95 տոկոսով նուազած է:

Քայա Քալաս Ամերիկայի ուղերձները ՆԱԹՕ-էն դուրս գալու վերաբերեալ «տագնապալի ազդակ» կը համարէ:

Յառաջիկայ երկու-երեք շաբթուան մէջ Ամերիկան շատ ծանր հարուածներ պիտի հասցնէ Իրանին. Թրամփ:

Ռուսաստանն ու Ուքրանիան փոխադարձ հարուածները շարունակած են:

Զելենսքի դրական որակեց քննարկումները Ամերիկայի նախագահի ներկայացուցիչներուն հետ:

Մաքրոն առաջին անգամ ժամանեց Հարաւային Քորէա:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում