Մայրաքաղաքի հրշեջ-փրկարարները հաղթող են ճանաչվել «Լավագույն հավաքական օղակ» մրցույթում

ԱԱսպրամ Սարատիկյան

Առաջին անգամ անցկացված «Լավագույն հավաքական օղակ» մրցաշարը համախմբել էր Փրկարար ծառայության մայրաքաղաքի և մարզային ստորաբաժանումներից հավաքական թիմերին․ նրանք մրցում էին լավագույնի կոչմանն արժանանալու համար։ Այդ մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։

 

«Նման մրցաշարեր նախկինում կազմակերպվել են, բայց այս մասշտաբով, որ Երևան քաղաքի և բոլոր մարզային ստորաբաժանումներից ընդգրկված լինեն, առաջին անգամ է»,- ասում է ՓԾ տնօրենի տեղակալ Արսեն Մկրտչյանը։

 

Մասնակցում էին 12 թիմեր, ինչպես նաև Փրկարար ծառայության Հայկական ատոմային էլեկտրակայանի պահպանության հրշեջ-փրկարարական թիմը։
 
Մրցաշարին հետևում էր նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հրահանգչական կազմը։
Մրցաշարն անցկացվել է չորս փուլով՝ հրդեհաշիջում, հակածխային օղակների գործողություն, առաջին օգնություն և տուժածների տարհանում։
 
Առողջ մրցակցային պայմաններում կարևոր է ոչ միայն հաղթելու, այլ նաև սեփական գիտելիքները կատարելագործելու ցանկությունը։
 

Մրցավարական թիմը մրցույթի ընթացքում հաշվի է առել յուրաքանչյուր մանրուք․ եթե մրցման ընթացքում սխալվելը միայն միավորի կորուստ է, ապա իրական կյանքում սխալվելու գինը կարող է մարդկային կյանք արժենալ։

 

Մրցաշարի ավարտին Փրկարար ծառայության տնօրենը, շնորհավորելով մասնակիցներին, լավագույնը ճանաչված թիմերին հանձնել է գավաթներ։ «Լավագույն հավաքական օղակ» մրցաշարի անդրանիկ գավաթը նվաճել է մայրաքաղաքի թիմը։ Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են Արմավիրի և Կոտայքի մարզային ստորաբաժանումների թիմերը։
 
Մրցաշարը շարունակական է լինելու։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում