Քաղպաշտպանությունը՝ անվտանգության կարևոր բաղադրիչ․ ուսումնավարժություններ կրթօջախներում

ԳԳոհար Սարգսյան

Փրկարար ծառայությունը հանրապետության 159 կրթական հաստատությունում  ուսումնավարժություններ է անցկացրել։ Այդ  մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից, ավելացնելով, որ քաղաքացիական պաշտպանությունը մեր պետության դիմակայունության ապահովման կարևոր ուղղություններից է:

 
Համակարգի շարունակական զարգացման համատեքստում ՆԳՆ Փրկարար ծառայության կողմից պարբերաբար իրականացվում են բազմաբնույթ միջոցառումներ: Քաղպաշտպանության համաշխարհային օրվա շրջանակում հանրապետության կրթական հաստատություններում անցկացվել են բաց դասեր և ուսումնավարժություններ։
 
ՓԾ տարածած հաղորդագրությունում նշված է, որ քաղաքացիական պաշտպանության ամուր համակարգի ապահովման, հանրային անվտանգության մշակույթի ձևավորման գործում յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա իր գիտակցված ներդրումը:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում