Մարտ 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

Փաշինեան ցաւակցական հեռագիր յղած է Քոպախիծէին՝ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի վախճանման առիթով:

Իրան հաստատեց Ալի Լարիճանիի և «Պասիճի» կամաւորական ռազմականացած միաւորման հրամանատար Սոլեյմանիի մահուան լուրը:

Իսրայէլ  յայտարարեց Իրանի հետախուզութեան նախարար Էսմայիլ Խաթիպի մահուան մասին:

Այս կամ այն գործիչին բացակայութիւնը չի կրնար անդրադառնալ համակարգի ընդհանուր գործունէութեան վրայ. Արաքչի:

Իրանի մէջ Պուշերի աթոմակայանի տարածքը հրետակոծուած է:

Ալիև և Մերց քննարկած են Մերձաւոր Արևելքի մէջ իրավիճակը:

Արաքչի և Պայրամով քննարկած են տարածաշրջանային հարցեր:

Իրաք վերսկսած է քարիւղի արտահանումը թրքական Ճէյհան նաւահանգիստ տանող խողովակով:

Ամերիկայի Ազգային հակաահաբեկչական կեդրոնի տնօրէն Ճօ Քենթ հրաժարական  տուած է:

Ուքրանիան և Ռուսաստանը կրկին փոխադարձ հարուածներ հասցուցած են:

Անի Զէյթունցեան

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©