Օրը՝ 60 վայրկյանում | 14.03.2026

ՄՄարո Թարվերդյան

ԱԳ նախարարի տեղակալը և ՄԱԶԾ կառավարիչը մտքեր են փոխանակել ՄԱԿ80 բարեփոխումների գործընթացի վերաբերյալ:

Խամենեիի մասին տեղեկություն տրամադրելու համար ԱՄՆ պետքարտուղարությունը 10 միլիոն դոլարի պարգևավճար է խոստացել:

Մենք կարող էինք ոչնչացնել Իրանի բոլոր օբյեկտները մեկ ժամում, բայց մտածում ենք ժողովրդի մասին. Թրամփ:

Իրանը Թուրքիայի ուղղությամբ հրթիռի արձակումը որակել է որպես ԱՄՆ սադրանք:

Թուրքիան միջոցներ է ձեռնարկում Իրանի շուրջ հակամարտության մեջ չներքաշվելու համար․ Էրդողան:

Իրանը պատերազմի մեկնարկից ի վեր ամենազանգվածային հարվածն են հասցրել Իսրայելի տարածքին, կիրառվել է մի քանի տասնյակ գերծանր բալիստիկ հրթիռ:

Իրանի հրթիռակոծման Թիրախում են հայտնվել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների նավթային տերմինալներից մեկը, Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը:

Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Թեհրանին:

Ուկրաինական ուժերն անօդաչուներով հարվածել են Կրասնոդարի երկրամասի «Կովկաս» նավահանգստին:

Աֆղանստանի ՊՆ-ն հայտնել է Իսլամաբադում ռազմական օբյեկտին հարվածելու մասին:

Իսլամաբադի մոտակայքում երկու անօդաչու թռչող սարք են որսացել:

Կուբան առաջին անգամ հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու մասին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում