Մեր երեխաները պետք է գնան թոփ մակարդակի դպրոց. Պարույր Սևակ գյուղում կբացվի նոր կրթահամալիր

ՄՄարո Թարվերդյան

Մեր գյուղերի երեխաները ասֆալտապատ ճանապարհներով պետք է գնան թոփ մակարդակի դպրոց: Մի քանի օր առաջ Կառավարության նիստում ասում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության 300 դպրոց ծրագրով մոտ 70 կրթահամալիր է նախատեսվում կառուցել, որոնցից առաջինն իր դռները կբացի շուտով: Պարույր Սևակ գյուղում այդպիսի հաստատության կարիքը կար: Կրթահամալիրը նախատեսված է 144 աշակերտի համար, այնտեղ կգործի նաև նախակրթարան:

Կրթահամալիրի բացմանը սպասում են նաև հարևան Տիգրանաշեն բնակավայրի երեխաները, որոնք իրենց դպրոցն ունեն: Երեխաները պատրաստ են մեկ ժամ քայլել՝ հարևան գյուղի նորակառույց դպրոցում սովորելու համար: Պարույր Սևակ գյուղի վարչական ղեկավարն արձանագրում է՝ Կառավարության օգնությամբ ունեն նոր, ժամանակակից դպրոց, որտեղ երեխաները կստանան որակյալ կրթություն, իսկ գյուղում կյանքը կդառնա հարմարավետ:

Մանրամասները՝ Աննա Զախարյանի տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում