Գրիբոյեդով գյուղում նշում են անվանի դրամատուրգի և դիվանագետի 190-րդ տարելիցը
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը Գրիբոյեդով գյուղում բացել է ռուսաց լեզվի կենտրոն, նաև Բարեկամության պուրակում կազմակերպել ծառատունկ: Դեսպանի խոսքով՝ սա նվեր էԱլեքսանդր Գրիբոյեդովի անունը կրող գյուղին: Ռուս դրամատուրգի, դիվանագետի մահվան 190-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել գյուղում, նաև ծաղիկներ են խոնարհել Հայրենական և Արցախյան պատերազմներում զոհվածների հուշահամալիրին:













